Ձոն - Դանիէլ Վարուժան {Dedication - Daniel Varujan}

Опубликовано: 28 Август 2026
на канале: Varujan Ter-Tribunyan (Hayrikyan for President)
29,768
207

Խոսք Դանիել Վարուժան. Երաժշտություն եւ կատարում Պարոյր Հայրիկեան.

Ձոն (Դանիել Վարուժան)

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր...
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու'յս ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ''էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:


Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
Քեզի ընծա՜, հայր ալեհեր --
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (Ապրիլ 20, 1884 - Օգոստոս 26, 1915) — 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը:
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Daniel Varujan or "Taniel Varujan"(Armenian: Դանիէլ Վարուժան, Դանիէլ Չպուքքարեան April 20, 1884-August 26, 1915) is one of the significant Armenian poets of the 20th century.
He was one of the greatest Armenian poets of this century. At the age of 31, when he was blossoming to become a poet of international stature, he was brutally murdered (see below) by the government of "The Young Turks", like Siamanto, Krikor Zohrab and many others, as part of the officially planned and executed Genocide of the whole Armenian nation.

Պարույր Արշավիրի Հայրիկյանը (ծնվ.` հուլիսի 5 1949 թ.) հայ ազգային, քաղաքական գործիչ է, խորհրդային նշանավոր այլախոհ,1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան:

Paruyr Hayrikyan (born July 5, 1949), an Armenian national and political activist, and prominent Soviet dissident. From 1967 a member National United Party (NUP) and then head of the (NUP) from 1968. Afterwards in 1987 Paruyr Hayrikyan bacame leader and founder of the Union for National Self-Determination (UNSD) political party. P. Hayrikyan is known and acknowledged as the founder and director of the demctratic movements in the Soviet Union. He is also a writer and a composer.