Ռուբեն Հախվերդյան – Իմ թափառական (Միայն դու չտխրես ու լաց չլինես․․․)

Опубликовано: 03 Сентябрь 2026
на канале: Anna N.
10,523
147

Խոսք և երաժշտ․՝ Ռուբեն Հախվերդյան
Կատարումը՝ Նարինե Հարությունյան

Միայն դու չտխրես ու լաց չլինես,
Օրերը տխուր կանցնեն-կգնան,
Քամիները չար, քամիները ցուրտ
Կխփեն դեմքիդ ու կհեռանան:

Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա
Եվ հուշի նման քեզ այցի կգա,
Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն՝
Ո՞ւր ես դու գնում, ի՛մ թափառական:

Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից...

Երգ իմ մոռացված,
Երգ իմ հեռացած,
Ես քեզ կորցրի ճամփին մոլորված,
Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին,
Կլցնես սիրով իմ տխուր հոգին:

Իմ հոգնա՛ծ ճամփորդ, ո՞ւր ես դու գնում,
Քայլերով մոլոր ո՞ւր ես հեռանում,
Ո՞ւր է քեզ տանում ճամփան անսահման,
Կա՛նգ առ վերջապես, ի՛մ թափառական:

Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից...
1980թ.

#Ռուբեն_Հախվերդյան
#Իմ_թափառական
#Միայն_դու_չտխրես

   • Ռուբեն Հախվերդյան – Իմ թափառական (Միայն դո...