«Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ...»...
/Ռաբինդրանաթ Թագոր/
Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին աաց.
«Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն։ Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ»։
«Ես», – շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին։
Անկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։
«Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր», – ասաց մարդը։
Ձայնը նորից ասաց. «Ես Աստվածն եմ», – բայց մարդը չլսեց։
Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։
Եվ հրամայեց Աստված․ «Սպասի՛ր, անմի՛տ, մի՛ լքիր տունդ», – նա կրկին չլսեց։
Ու Աստված դառնորեն հառաչեց.
«Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ»։