No Man Cry - Te Sires Indz (Audio)

Опубликовано: 20 Май 2026
на канале: No Man Cry
446
16

ու ահա վերջապես
իմ հոգին կճախրի կրկին
երբ տեսնեմ քեզ այստեղ
երբ տեսնեմ քեզ իմ գրկին
ու գուցե այդժամ իսկապես
ես չեմ լինի այսքան կեղծ
կբուժվեն իմ վերքերը բոլոր
ու հոգիս խելագար ու պղտոր

քեզ խնդրում եմ ձեռքս բռնիր
մի թող ընկնեմ ես կրկին
անդունդս գիտեմ ես անգիր
խնդրում եմ ձեռքս բռնիր
թե սիրես ինձ հիմա ու այստեղ
կդառնաս անմահ, երկնային
կլինեն երգերս ընծա
կդառնան մտքերս անգին

թե սիրես ինձ դու վերջապես
կտամ քեզ երգեր ես անգին
կքաղեմ վարդերից իմ մի փունջ
սրտումս կաճեն այն կրկին

թե սիրես ինձ հիմա ու այստեղ
աստղեր կվառեմ ցերեկով
կդարձնեմ ձմռան բուքը բարի
գարուններ կբերեմ ձմեռով