No Man Cry - Mardkayin Aragast (Audio)

Опубликовано: 21 Май 2026
на канале: No Man Cry
157
6

ինչպես մարդկային առագաստ,
ծովումդ անտակ ու անսանձ,
ես խորտակվել եմ հիմա,
ու ավաղ, ավաղ,
որ չկա քո ծովում մի փարոս,
որ շուրջս սպանի նա խավար,
որ առագաստս լողա

քո ծովը հսկա ու անծայր,
ինձ շղթայել է հիմա,
ես մինուճար ու տկար,
ծովում չգտա այդ ցամաք,
լողացի խավարում առանց կանգ,
ու մեկ աջ ու մեկ ձախ,
փարոս է ինձ պետք,
որ չմեռնեմ,
փարոս, որ չկա

ու կարծես, թե նորից,
ես գտնում եմ ճամփան,
ու ղեկս թեքվում է,
այնտեղ ուր դու կաս,
իմ հոգին խելագար ու ցնդած,
ծովումդ անտակ ու հսկա,
ինչպես մարդկային առագաստ
թող ընդմիշտ նա այնտեղ մնա։