Իմ դիմաց անգույն ստվերներ
Ծխախոտ ու տեսիլքներ
Խավարում իմ արցունքները
Ու այն երգը առանց հետք
Ես նորից մենակ կանգնած եմ
ու նորից մենակ լալիս
Ու մարդիկ այս շատ բարի
ինձ դառնում են զզվելի
Ես չկամ հիմա
Ես տանն եմ, էկրանի դիմաց
Ես չկամ հիմա
ես այստեղ չեմ
ես այստեղ չեմ
կակաչները իմ սիրած
գորշացել են ու թոշնել
ու նորից ես մենակ եմ
ու նորից այստեղ չեմ ես
կամուրջներս ավիրված են
ճամփաներ էլ հետ չկա
ու սիրած իմ հին կատուն
ոնցոր լուռ է ձայն չկա
ես չկամ հիմա
ես տանն եմ, վերմակով ծածկված
ես չկամ հիմա
ես անցած եմ
ես անցած եմ