Պատարագիչ` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան։
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։
Եզեկիէլի մարգարէութիւնը 44.23-2423 Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ:
24 Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն: Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն:
Թուղթ եբրայեցիներին 12.1-7
1 Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ.
2 նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում:
3 Ապա ուրեմն, մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք.
4 դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին
5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների.
«Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից,
6 քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»:
7 Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների:
Աւետարան ըստ Յովհաննէսի 14.25-3125 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ:
26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ:
27 Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք:
28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես:
29 Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք:
30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի:
31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:
#տերաբրահամ #վարդանդպիր #սուրբսարգիս #տերգրիգոր #ավետարան #աստվածաշունչ