Արտակ

Опубликовано: 11 Сентябрь 2026
на канале: Arman Balyan Zhorai
248
6

Ընթերցեց` Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան։
Մայր Աթոռի վանորեից տեսուչ։

Յոբի գիրքը 42.12-1712 Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր:
13 Նա ունեցաւ եօթ տղայ եւ երեք աղջիկ:
14 Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր:
15 Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին: Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ:
16 Յոբը այն հարուածներից յետոյ ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի): Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին՝ մինչեւ չորրորդ սերունդը:
Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում՝ տարիների բեռան տակ կքած:
Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ:
17 Սա թարգմանուած է ասորերէն գրքից: Յոբը բնակւում էր Աւստայ երկրում՝ եդոմայեցիների ու արաբների սահմաններում: Առաջ նրա անունը Յոբաբ էր: Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով: Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին: Նրա մայրը բոսորացի էր: Այնպէս որ նա, Աբրահամից սկսած, հինգերորդ սերունդն էր:

Երեմիա մարգարէի ողբը 3.22-5622 Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում:
23 Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր:
24 Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ:
25 Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ,
26 քանզի այն անձը, ով փնտրում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կգտնի:
27 Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը:
28 Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը:
29 Նա կխոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ.
30 իր ծնօտները դէմ կտայ հարուածողներին, կկրի շատ նախատինքներ,
31 բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի:
32 Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կողորմի նրան.
33 Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել եւ նուաստացնել մարդու որդիներին:
34 Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,
35 երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները,
36 երբ դատարանում անիրաւում է մարդուն, Տէրը չի՞ տեսնում:
37 Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց: Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝
38 «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»:
39 Մարդը, կենդանի մարդը, ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:
40 Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնանք դէպի Տէրը,
41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ կարկառենք դէպի երկնքի բարձունքները:
42 Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ բարեհաճ չեղար:
43 Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.
44 երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն.
45 քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ:
46 Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուեցիր մեր դէմ:
47 Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած:
48 Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին:
49 Իմ աչքերը լցուեցին արցունքով,
50 բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը:
51 Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար:
52 Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,
53 իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրեցին ինձ վրայ,
54 գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»:
55 Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր,
56 եւ դու լսեցիր իմ ձայնը:

#արտակսրբազան #եպիսկոպոս #աստվածաշնչյանընթերցանություն #աստվածաշունչ #ավետարան #սուրբշողակաթ #հավատամք #հավատոհանգանակ