Պատարագիչ՝ Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն։
Գիրքը գանձ համարելու մոտեցումը հայության շրջանում դարերի դրսեւորում ունի եւ հատկապես ցայտուն է դարձել տեղահանությունների ու Ցեղասպանության ընթացքում։ Գիրքը՝ առավելաբար Ավետարանն ու Նարեկը կյանքի գնով փրկելու փաստական պատմությունները հաշվվում են ոչ թե մեկ-երկուսով, այլ տասնյակներով։ Թերեւս բոլոր հրաշագործ կամ խնդրակատար Ավետարանները անցել են փրկության այդ ուղին եւ ավելի զորացել ու երկյուղածության մղել ոչ միայն հավատավոր հայությանը, այլեւ այլադավան օտարերկրացիներին։
Անկյուններում եւ եզերքին 12 ձուլածո 6-թեւյան հրեշտակ կամ Սերովբեներ են, աղավնիների եւ 16 այլ զարդաձեւերի պատկերներ: Կազմը եւս արժեքավոր է: Արժեքավոր են նաեւ հիշատակարանները, որոնք, ցավոք, թվական չունեն: Հետագա հիշատակարաններ կան՝ 1259 թվականի երեք հիշատակարան, դրանից անմիջապես հետո՝ եւս 4 հիշատակարան՝ տարբեր ժամանակների ուխտավորների, այցելուների նշումներ են:
Ավետարանի զորությունը հայտնի էր նույնիսկ օտարներին: Երբ պարսիկները գիշերով փորձել են թալանել եկեղեցին, տեսիլք են ունեցել, վախեցել ու փախել:
«Սուրբ գրքի հանդեպ հավատը սերնդե սերունդ փոխանցվել է եւ այսօր հասել նոր սերնդին: Սփյուռքի հայերի միակ հենարանը հավատքը, մեր կրոնը եւ մեր Ավետարանն է եղել, որ մեզ պաշտպանել է: Եվ հենց սանգիբարանցիների հավատը եւ ավանդույթները պահպանելու համար Սանգիբարանի Ավետարանը արդեն մի քանի տարի Մատենադարանից դուրս է բերվում ու Շողակաթ վանք։
Ավետարանը Սանգիբարան գյուղում է հայտնվել 1603-1604թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասի նախաձեռնած շուրջ 500 հազար հայերի տեղահանության հետեւանքով։
Պարսկաստանում հայտնված տեղահան հայությունը բնակություն է հաստատել Սպահան նահանգի Փերիա գավառում՝ հիմնելով 24 հայաբնակ գյուղ, այդ թվում՝ Սանգիբարանը։ Հանգրվանելով նշված գյուղում` Ավետարանը օտարության մեջ գտնվող հայ մարդու համար դարձել է հայրենիքի եւ Սուրբ Էջմիածնի հետ կապող կամուրջ: Մինչ այսօր էլ հավատացյալներն ուխտի են գնում Մատենադարան Ավետարանին՝ իրենց խնդրանքի իրականացման հանդեպ վստահությամբ եւ հավատով:
Աղբյուր` mediamax.am
#հայրզաքարիա #պատարագ #շողակաթ #սուրբշողակաթ