Ռուբեն Սևակ/ Ruben Sevak֊ Գիշերն իջավ

Опубликовано: 26 Август 2026
на канале: Svetlana Harutyunyan
826
16

Գիշերն իջավ


Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․
Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
Շշնջելո՜ւ երջանկություն:
Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․
Ու կձայնե մատուռն հստակ.
Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․