Նարինե Ավագյան «Ա'յ զինվոր բալա՜...» (Narine Avagyan Ay zinvor bala)

Опубликовано: 14 Июль 2026
на канале: Svetlana Harutyunyan
2,054
48

Ա'յ զինվոր բալա՜...

Մահը դարձել է մորդ մրցակից,
Այ զինվոր բալա՜,
Այ անուշ բալա՜,

Քո հեռացումին նա ո՞նց դիմանա,
Գլուխը ո՞ր մի պատովը նա տա,
Այ զինվոր բալա՜,
Այ անուշ բալա՜…

Քո վառ մանկության մայրական կաթը…
Ախր քո երգը դեռ անավարտ էր,
Դու ո՞նց ուրացար մորդ գիրկը տաք…
Թողած քո կյանքի բեմերն ու խաղը,
Ո՞նց քեզ նետեցիր այդ անժամանակ
Մահվան երախը…
Նանը ի՞նչ անի առանց քեզ հիմա,
Այ օրհնյալ բալա՜,
Այ հերոս բալա՜…

Քթի տակ երգը քո փառքի ասի,
Շորերդ գրկի, նկարդ համբուրի,
Իսկ քո կարո՞տը,
Քո համն ու հո՞տը…
Ումի՞ց նա առնի,
Այ զինվոր բալա՜,
Այ անու՜շ բալա…

Քո սիրած յարից առաջ ընկնելով
Հողը քեզ տարավ, իր գիրկը առավ…
Վայ քո մոր գլխի՜ն,
Այ հերոս բալա՜,
Այ զինվոր բալա՜…