Վահան Մաղալյան Երգ Ամանորի(Erg Amanori)

Опубликовано: 17 Июль 2026
на канале: Svetlana Harutyunyan
1,050
22

Երգ Ամանորի

Այս մի տարին էլ աշխարհից անցավ
Որպես ապրած կյանք,որպես պատմություն,
Եվ այն սանդուղքի մի քարը դարձավ,
Որ մարդուն դեպի աստղերն է տանում։
Եվ մեր դեմ բացվեց փողոց մի բանուկ,
Մենք կյանքում գտանք մի նոր բարեկամ,
Եվ ինչ որ մի տեղ ծնվեց մի մանուկ,
Ու մեկը դարձավ հարյուր տարեկան։
Եվ մի տարով էլ ժամանակն հոսեց,
Բայց ժամանակից չտարավ ոչինչ,
Միայն մի կնճիռ մեր դեմքն ակոսեց,
Ու մեր վարսերից ճերմակեց մի քիչ։
Բայց կնճիռները զարդերն են դեմքի,
Հավատարմություն՝վարսերը ճերմակ,
Ու տարին անցնող շարժումն է կյանքի,
Դեպ հավերժություն չվող ծիծեռնակ։
Եվ այս նոր տարում աշխարհի վրա
Լույս ու խնդություն թող ծիածանվեն,
Որ պիտի բացվեն այն ծաղկանց համար,
Այն մանկանց համար,որ պիտի ծնվեն։