#Region5+, #ԳԱԼԱ
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը սկսում է հանրային լսումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի վերաբերյալ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրային իրազեկման հանդիպումներ կանցկացվեն Երևանում, Սիսիանում, Քաջարանում և ծրագրի իրականացման տարածքում գտնվող մի քանի բնակավայրերում: Մոտ 13 տարի առաջ սկսված Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը առանց սկանդալի չի ընթացել։ Քանի որ գործը՝ մի քանի դրվագով, դեռ քննության փուլում է, ներկայիս պատասխանատուները խուսափում են գնահատական տալուց։ «Ա1+»-ի պատրաստած տեսանյութը ոչ միայն այդ մայրուղու մասին է։
#Region5+-ի ֆեյսբուքյան էջը՝ / region5plus.5
ԳԱԼԱ-ի ֆեյսբուքյան էջը՝ / galatv