#Artsakh, #Armenia, #ԳԱԼԱ, #Հարցազրույց
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, նշել է.
«Նա այնպիսի հայտարարություններ է անում, որոնք նախատեսված են մինուս անսահմանություն IQ ունեցողների համար... որովհետև միայն այդ հասարակությանը կարելի է այնքան չհարգել, որ ասի, թե մեր երկիրը կադաստրի վկայական չունի, այսինքն, ճանաչված սահմաններ չունի:
Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւր էր մեր խորհրդարանական ընդդիմությունը, որ լիներ դահլիճում և ասեր՝ Նիկոլ Փաշինյան, եթե մեր երկիրը չունի կադաստրի վկայական, և այդ կադաստրի վկայականը պետք է մուրանք, խնդրենք Ալիևից, այդ դեպքում Հայաստանն իր ընդունված սահմաններով ինչպե՞ս է դարձել ՄԱԿ-ի լիարժեք անդամ: Որովհետև չունենալով դե յուրե ընդունված սահմաններ՝ դու չես կարող դառնալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն»: