#Artsakh, #Armenia, #ԳԱԼԱ, #հարցազրույց
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման հյուրն է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքերով, 2020 թվականի պատերազմը մենք՝ որպես պետություն ենք պարտվել, բայց անհրաժեշտ է դասեր քաղել, վերականգնվել եւ առաջ շարժվել, նախ եւ առաջ շեշտը դնելով բանակի վերականգման վրա:
«Պարտություններն ու հաղթանակները իրար են հաջորդում: Ի վերջո, սրանից 30 տարի առաջ էլ թշնամին պարտվեց եւ ծանր պարտություն կրեց: Իրենք 20.000 զոհ են տվել այդ պատերազմի ժամանակ: Ի՞նչ արեցին, այսպիսի ողբ կապեցի՞ն...Չէ՛, հակառակը, դասեր քաղեցին, ատամները սեղմեցին, մի քանի անգամ փոխեցին պարտված իշխանություններին, հսկայական միջոցներ դրեցին սպառազինության, դիավանագիտության, լոբբինգի, հանրային հաղորդակցության, սեփական բնակչությանը պատրաստելու մեջ: Հիմա պարտվել ենք, հասկացանք, հո չե՞նք ոչնչացել»,-ասում է Չալաբյանը: