#Armenia, #Armavir,
«Հայաստանի ձախողումների պատճառը պետականամետ մտածողության բացակայությունն է, դասեր չենք քաղում
պատմությունից, չունենք գաղափարախոսություն՝ ինչ ենք ուզում, ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել,
առհասարակ՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե ոչ»,- ասում է սահմանամերձ Մարգարա գյուղի բնակիչ, հայոց
պատմության ուսուցչուհի Կիմա Կարապետյանը:
Իսկ հայոց պատմությունը պիտի սովորեցրած լիներ զգուշություն, հաշվարկ գերտերությունների հետ շփումներում:
Արաքսի ափին գտնվող այս գյուղը սահմանակից է Թուրքիային: Սահմանից այն կողմ Իգդիրն է:
Հենց այս գյուղի կամրջով հումանիտար բեռը հասավ Թուրքիա: