"Բինգյոլն" ու "Մշո աղջիկը"՝ թուրքական խմբի կատարմամբ

Опубликовано: 31 Май 2026
на канале: GALA TV
2,777
25

ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am
Թուրքական «Քարդեշ Թուրքյուլեր» երաժշտախումբը ստեղծվել է 1993 թ.-ին՝ որպես Բողազիչի համալսարանի ժողովրդական արվեստի ակումբ: Նպատակն է եղել՝ ներկայացնել Թուրքիայում բնակվող ժողովուրդների երաժշտական ժառանգությունը` իրենց ազգային լեզուներով: Ի սկզբանե նրանք կատարել են թուրքական, քրդական, ադրբեջանական և հայկական երգեր: Այնուհետ «Քարդեշ Թուրքյուլերի» երգացանկը ընդլայնվել է՝ ներառելով այլ մշակույթների, ինչպես օրինակ՝ լազական, վրացական, չերքեզական, գնչուական, մակեդոնական երգերը: Խմբի անդամները եղել են նաեւ Հայաստանում: