«Սուտ ա ասում»․ քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանին

Опубликовано: 03 Март 2026
на канале: GALA TV
135,073
44

ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am/

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին: Զինվորական պանթեոն են այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ բարձաստիճան այլ պաշտոնյաներ: Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ Սերժ Սարգսյանին դիմավորել են Սամվել Ալեքսանյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջիններիս ուղեկցությամբ նրանք ծաղկեպսակներ են դրել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Արարողակարգից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են արագ հեռանալ Եռաբլուրից, եկեղեցու մուտքի մոտ Սերժ Սարգսյանին են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհել են, թե զինվորական թոշակների բարձրացման ուղղությամբ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: