Այցելություն Եռաբլուր Պանթեոն

Опубликовано: 10 Апрель 2026
на канале: GALA TV
806
0

ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am/

ՀՀ բարձրաստիճան ղեկավար կազմն անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիներին: Եռաբլուրում են եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր անկախությունը ձեռք բերեց դժվարին ճանապարհով` ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մաքսային միությանն անդամակցելը վտանգո՞ւմ է արդյոք մեր երկրի ինքնիշխանությանը, եւ ինչպես է կազմակերպելու ՀՀ ոստիկանապետը բոլոր այն մարդկանց արտագաղթը, ովքեր հարցերն արյունով են լուծելու. Եռաբլուր այցելած բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անդրադարձել են նաեւ այս հարցերին: