1 կգ սալորի համար 350 գ շաքարավազ։
Յուրաքանչյուր 1 կգ շաքարավազի համար 100-150 մլ ջուր (ջրի քանակը լրիվ կախված է սալորի հյութեղությունից։ Իմ դեպքում շատ հյութեղ չէին, ես օգտագործեցի 150 մլ)։
Քանի որ շաքարավազի քանակը բավականին քիչ է, անհրաաժեշտ է պահածոյացնել հենց եռման վիճակում։ Ցանկալի է կափարիչով փակելուց անմիջապես հետո շրջել փակված տարաներն ու էդպես թողնել մինչև լիարժեք սառելը։
Սառը վիճակում պահաոյացնում ենք միայն մուրաբաները, որտեղ շաքարաավազը 60 տոկոսից ավելի է։
Սիրով՝ Ձեր Արուսյակ