6 ձու (միջին չափսի)
1 բաժակ շաքարավազ (250 մլ բաժակով։ Սակայն այս քանակով խմորը քաղցր չի ստացվում։ Քաղցրության համար կարող եք շաքարավազն ավելաաացնել 3-4 ճ գդալով ավել)
2 ճ/գ թթվասեր
125 գ հալեցված կարագ (տաք վիճակում)
2 ճ/գ բուսայուղ
1 կիտրոնի կեղևի քերուկ
320 գ ալյուր (2 բաժակ )
1 թ/գ փխրեցուցիչ
կես թեյի գդալից քիչ պակաս (1/3 թեյի գդալ) սոդա
-----------Կարևոր է իմանալ --------
—Շաքարավազն ու ձուն հարում ենք մինչ շաքարավազը գրեթե ամբողջությամբ հալվի։
—Որքան մրգերն ու հատապտուղները շատ օգտագործեք, այնքան ավելի խոնավ ու ավելի հագեցած համով կստացվի կարկանդակը։
—Թխելուց հետո կարճ ժամանակ անց մրգերն ու հատապտուղներն իրենց հյութն են փոխանցու կարկանդակին, իսկ սառնարանում պահելու դեպքում սառը վիճակում անսահման զովացնող է (պահել փակ տարայով)։
Անուշ լինի
Սիրով՝ ձեր Արուսյակ