Մեղրով տորթ առանց գոլորշու և առանց գրտնակելու/Շատ ԽՈՆԱՎ շերտերով, նուրբ ու փափուկ

Опубликовано: 05 Апрель 2026
на канале: Arusyak Hokhikyan
284,365
5.8k

ԽՄՈՐԻ համար

6 ձու
1,5 բաժակից քիչ ավել շաքարավազ (բաժակը՝ 250 մլ)(ըստ բաղադրրատոմսի պահանջվում է 2 բաժակ, ես պակասեցրել եմ)
150 գ հալեցված կարագ
1,5 ճ գդալ քացախ
3 լիքը ճ գդալ մեղր
3 բաժակ ալյուր (բաժակը՝ 250 մլ)
1,5 թ գդալլ սոդա
1 պտղունց աղ
վանիլին


ԵՓՈՎԻ ԿՐԵՄԻ համար

3 դեղնուց
1 բաժակ շաքարավազ (բաժակը՝ 250 մլ)
3 ճ գդալ օսլա
400 մլ կաթ
վանիլին

ԿՐԵՄԻ համար

250 գ կարագ
եփովի կրեմ
(կամ 1 տուփ խտացրած կաթ)

ՋՆԱՐԱԿԻ համար

3 ճ գդալ կակաո
4 ճ գդալ շաքարավազ
6-7 ճ գդալ ջուր (կարող է 1-2 ճ գդալ ավելլ պահանջվել)
1 ճ գդալ կոնյակ
1 ճ գդալ բուսայուղ